Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դուստրը՝ Կլոդը, հոր կոստյումները և վերնաշապիկները նվիրել է ներգաղթյալներին, այս մասին հայտնում է L'Obs-ը:
Կլոդի բարեգործության մասին պատմությունը լրագրողներին պատմել է լուսանկարիչ Յան Արտյուս-Բերտրանը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել ձմռանը, երբ ներգաղթյալներին հագուստ է պետք եղել ցրտին դիմակայելու համար:
Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահ եղել է 1995-2007 թվականներին: Հենց նրա օրոք Ֆրանսիայում սկսեցին նախագահ ընտրել ոչ թե 7, այլ 5 տարի ժամկետով: Ընդհանուր առմամբ Շիրակը Ելիսեյան պալատում անցկացրեց 12 տարի՝ այս ցուցանիշով զիջելով միայն 14 տարի նախագահ եղած Ֆրանսուա Միտերանին: