Բարի օր Հասարակություն 

Մերկելը ռուսներին չի սիրում, քանի որ փոքր ժամանակ խորհրդային զինվորները նեղացրել են իրեն. Յակունին

analitik.am

Ռուսական երկաթուղիների նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինը պատմել է այն մասին, թե ինչու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի սիրում ռուսներին: Այս մասին նա գրել է իր Treacherous Path գրքում:

Յակունինը գրել է, որ Մերկելը ծնվել է Արևելյան Գերմանիայում, լավ է խոսում ռուսերեն, սակայն հանդիպումների ժամանակ միշտ օգտվում է թարգմանչի ծառայություններից: Ռուսաստանցի չինովնիկը կարծիք է հայտնում, որ դա ինչ-որ ֆոբիայի արդյունք է: Նա նշում է, որ իր ենթադրությունները հաստատվել են Մերկելի հետ հանդիպման ժամանակ:

«Երբ նա ինձ դիմավորեց, ռուսերեն ասաց «պարոն Յակունին, ես իրոք վախենում եմ ռւսերեն խոսել: Երբ ես փորք էի խորհրդային զինվորները գողացան իմ հեծանիվը: Այդ օրվանից ես վերապահումով եմ վերաբերում ռուսներին»»,-ասել է Յակունինը:

Հավելենք, որ ռուսաստանցի չինովնիկի գրքի անգլալեզու տարբերակը հանդիսատեսի դատին հանձնվել է այսօր:

Նույն շարքից