Քաղաքական գլխավոր 

Ռուսաստանում ադրբեջանական ազգանունով ավելի հեշտ է աշխատանք գտնել, քան՝ հայկական ազգանուններով

Անգլիական Էքսեթերի համալսարանի և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ազգային հետազոտական ինստիտուտի գիտնականների համատեղ հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում  ամենադժվարն աշխատանք գտնում են նաև հայկական ազգանուն ունեցողները: Այս մասին հայտնում է conf.hse.ru-ն:

Մասնավորապես նշվում է, որ գործատուները ամենալավը տրամադրված են ռուսական ազգանուն ունեցողների նկատմամբ: Ռուսական ազգանուն ունեցողների ռեզյումեների 41 տոկոսի դեպքում զանգ է լինում:
Ինչ վերաբերում է այլազգիներին, ապա այս մասով վատագույն դիրքում գտնվում են նաև հայկական ազգանուն ունեցողները: Նշվում է, որ ուկրաինական ազգանուն ունեցողների մասով  արձագանքը  եղել է 40 տոկոսի դեպքում, հրեականի դեպքում՝ 39 տոկոս, գերմանականի՝ 37 տոկոս:

Կովկասյան և միջինասիական ազգանուների դեպքում արձագանքի մակարդակն անհամեմատ ցածր է: Վրացական ազգանունների դեպքում արձագանք եղել է 26 տոկոսի դեպքում, հայկականի դեպքում՝ 27 տոկոսի, չեչենական, ադրբեջանական ազգանունների դեպքում՝ 28 տոկոս: Թաթարական ազգանունների դեպքում ցուցանիշը կազմում է 29 տոկոս:

Քանի որ ուղարկված ռեզյումեներում միայն անուններն են նշվում, հետազոտություն իրականացնողները կարծիք են հայտնում, որ Ռուսաստանում գործատուները խտրականություն են ցուցաբերում էթնիկ խմբերի նկատմամբ:

Նույն շարքից