Բարի օր Քաղաքականություն 

ՀՀԿ-ն չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու. Դավիթ Հարությունյան

analitik.am

«Եթե որպես կանուն կես ժամ տևող նիստը տևել է 1,5 ժամ, կարծում եմ, որ դա արդեն իսկ խոսուն հանգամանք է, որի մասին կարելի է խորհել, այլ ոչ թե արձագանքել, թե նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը չի արդարացնում իրեն»,-այսօր՝ ապրիլի 12-ին, կառավարության առաջին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը խոսեց նաև վարչապետի թեկնածուի ընտրության մասին:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին ՀՀԿ-ն հայտարարեց, որ կուսակցության վարչապետի թեկնածուն ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Հարությունյանի խոսքերով, յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ ընդամենը մեկ թեկնածու, և ՀՀԿ-ն էլ չի կարող բացառություն լինել և ունենալ մեկ թեկնածու. «Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առկա մարտահրավերները՝ որոշակի որոշումներ են կայացվում: Կուսակցությունն ունի իր ներքին կառուցվածքը, ժողովրդավարության մեխանիզմները և այդ մեխանիզմների արդյուքում ծնվող որոշումներին դուք տեղեկացվում եք: Քայլերի հերթականությունը հետևյալն է՝ թեկնածությունը հավանության է արժանանում Գործադիր մարմնում, հաստատվում է Խորհրդի կողմից, ֆորմալ իրավական գործընթացներն իրականացվում են խմբակցության կողմից»:

Ավելի վաղ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ բացի Սերժ Սարգսյանից այլ թեկնածու չի քննարկվել:

Նույն շարքից