Այսօր՝ ապրիլի 12-ին, կառավարության առաջին դռնփակ նիստից հետո ՀՀ առողջապահոթյան նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նիստի ժամանակ բանավեճեր տեղի չեն ունեցել, սակայն հարցերն ավելի մանրամասն են ներկայացվել:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք ինքն ավելի անկաշկանդ է եղել այս նիստում, նախարարն ասաց՝ աբսալյուտնո:
Ալթունյանը նաև նշեց, որ արդյունավետ է համարում այս ձևով աշխատելը:
Խոսելով իր զգացողությունների մասին՝ Ալթունյանը նշեց, որ աշխատանքային մթնոլորտ է եղել, հարցերը ներկայացվել են ավելի մասնագիտորեն: