ՌԴ Լենինգրադյան երկրամասի Լոմոնոսովյան շրջանի դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել դերասան Կոնստանտին Կորդո-Սիսոևին կնոջը սպանելու համար: Այս մասին հայտնում է Լենտան:
Քննության տեղեկություններով, դերասանը ծեծի է ենթարկել կնոջը, ով բորդուղեկցորդուհի է աշխատել «Аэрофлота»-ում, ապա սպանել: Սպանված կնոջ մարմնի վրա 69 հարվածի հետք է հայտնաբերվել: Նրա դեմքն այն աստիճանի է այլանդակված եղել, որ նույնիսկ հարազատները չեն կարողացել ճանաչել:
Սպանությունից հետո դերասանը կնոջ դին նետել է գետը:
Հավելենք, որ Կոնստանտին Կորդո-Սիսոևը հայտնի է «Ռասպուտին» ֆիլմից: