Չգիտեմ ով էր անցնողը, բայց Սերժ Սարգսյանի խոսքերը ճպցրինք ճակատին: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց Գյումրիից Ազատության հրապարակ քայլող ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ակնթարթներ առաջ թռուցիկները ճանապարհով անցնող ավտոշարասյան վրա նետելը:
Փաշինյանն իր թիմի հետ արդեն հասնում է Երևան: Նրանք Ազատության հրապարակում են լինելու ապրիլի 13-ին ժամը 18:30-ին և հույս ունեն հրապարակում տեսնել տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր պետք է պայքարեն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ՀՀԿ-ն հայտնեց իր թեկնածուի անունը, խոսքը Սերժ Սարգսյանի մասին է: