Քաղաքական Միջազգային 

Թրամփի սիրիական «послезавтра»-ն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր թվիթերյան գրառում է արել Սիրիային ռազմական հարված հասցնելու մասով՝ հայտարարելով, որ երբեք չի ասել, թե երբ է դա անելու:

«Կարող ենք շատ շուտով հարվածել, կարող ենք երբեք չհարվածել: Ամեն դեպքում իմ ղեկավարությամբ երկիրը հաջող կերպով պայքարեց «Իսլամական պետության» դեմ: Իսկ ո՞ւր է «մեր շնորհակալությունը»»,-գրել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը գրառում էր արել՝ նշելով, որ Ռուսաստանը պետք է պատրաստվի, քանի որ ամերիկյան խելացի հրթիռները պատրաստվում են թռչել Սիրիայի ուղղությամբ, ինչին ռուսական կողմը պատասխանել էր, որ այդ հրթիռները պետք է ուղղված լինեն ահաբեկիչների, ոչ թե կառավարական ուժերի դեմ:

Նույն շարքից