Քաղաքական Միջազգային 

Թրամփը սխալվում է. ՌԴ քաղաքական միտքը խուլագանի մշակույթի նման է. Շտեֆան Մայստեր

Focus-ի լրագրողը զրուցել է DGAP-ի Արևելյան  և Կենտրոնական Եվրոպայի, ՌԴ-ի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Շտեֆան Մայստերի հետ՝ Թրամփի սպառնալիքների ֆոնին սրված ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների շուրջ:

Թրամփի նպատակների մասին խոսելիս՝ Մայստերն ասել է, որ Թրամփը գտնվում է շատ ուժեղ ներքաղաքական ճնշման ներքո. «Նա իրենից ուժեղ մարդ է սարքում և փորձում է ցույց տալ, որ ինքը կարող է բացահայտ հարձակվել ՌԴ-ի վրա, որ ինքը շատ կրիտիկական է տրամադրված: Նման հայտարարություններով նա փորձում է պաշտպանվողի դիրքերից անցնել հարձակվողի դիրքին: Միևնույն ժամանակ նա բացահայտ չի քննադատում Պուտինին, առաջարկում է նրան բանակցել՝ այս կերպ թողնելով իր համար հետքայլի հնարավորություն»:

Ինչ վերաբերում է ՌԴ հնարավոր  պատասխանին, ապա Մայստերը կարծում է, որ երկու գեևրտերությունների միջև բացահայտ առճակատում չի սկսվի, չնայած չի բացառում նաև դրա հնարավորությունը. «Հույս ունեմ, որ երկու երկրներում կգտնվեն բավականին ողջամիտ մարդիկ, ովքեր կխուսափեն երկու գերհզոր պետությունների բացահայտ պատերազմից: ԱՄՆ նախագահը սխալվում է, նա կարծում է, թե Պուտինը հանձնվելու է, բայց նման բան  չի լինի: Պուտինը երբեք չի հաշտվի հեղինակության կորստի հետ»:

Մայստերը ռուսական քաղաքական միտքը համեմատել է խուլիգանի մշակույթի հետ՝ պետք է մնալ անդրդվելի և թվալ ուժեղ. «Համաձայնությունները թույլատրված են միայն այն ժամանակ, երբ դրանք չեն վնասում հեղինակությանը կամ երբ դա կարելի է ներկայացնել՝ որպես փոքր հաղթանակ: Ռուսաստանում չկա համագործակցության կամ կոմպրոմիսի մշակույթ, ավելի շուտ գործում է մինչև վերջ պայքարելու կանոնը»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչքանով է ստեղծված իրավիճակը հիշեցնում սառը պատերազմական ժամանակաշրջանը՝ Մայստերն ասել է, որ այն ժամանակ կային հստակ կանոններ, ինստիտուտներ, զինաթափման վերաբերյալ բանակցություններ և հստակ կարմիր գծեր. «Այսօր որևէ կանոն չկա և ոչ էլ սահման: Դա է շատ վտանգավոր: Աշխարհն էլ այլևս բազմաբևեռ չէ, կան մի շարք խմբեր, որոնք ունեն հետաքրքրություններ՝ այդ թվում Սիրիայում: Այս ամենը ներկայիս վիճակն էլ ավելի վտանգավոր է դարձնում, քան սառը պատերազմի ժամանակ էր: Լարվածության թուլացման համար հստակ ռազմավարություն է պետք, այլ ոչ թե քաոտիկ արձագանքներ»,- ասել է նա:

 

 

Նույն շարքից