Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Եթե պատերազմ լինի, ամենաշատ կորուստներն Իսրայելը կունենա. Ասադի խորհրդական

analitik.am

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական և մեդիա հարցերով խորհրդական Բուտաինա Շաաբանն ասել է, որ Սիրիայի կառավարությունը պատրաստվում է պատերազմի և վերջերս ենթադրաբար իսրայելական պետության կողմից Հոմսի Т-4  ռազմաբազայի ուղղությամբ հարվածը հենց այնպես չի թողնվելու:

Լիբանանյան «Ալ-Մայդան» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ Սիրիան պատերազմին պատրաստվելու հարցում  արդյունավետ համագործակցություն ունի ՌԴ-ի, «Հեզբոլահ»-ի և Իրանի հետ:

«Մենք թույլ չենք տա, որ ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես Վաշինգտոնն է ուզում: Մեր նախագահ Բաշար Ասադը տարբեր վարկածներն է ուսումնասիրում: Խաղի կանոնները փոխվել են՝ ի օգուտ Դամասկոսի», - ասել է Շաաբանը:

Նա նաև նշել է, որ Սիրիան չի վախենում պատերազմից, բայց պատերազմ լինելու դեպքում բոլորից շատ կորուստներն ունենալու է Իսրայելը:

 

Նույն շարքից