Հասարակություն 

Փորձագետները հաստատել են, որ Սերգեյ Սկրիպալը թունավորվել է «Նովիչոկ» թույնով

Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները հաստատել են, որ ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալը հարձակման ժամանակ թունավորվել է «Նովիչոկ» թույնով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Sky News-ին:

Փորձագետների տարածած հայտարարության մեջ նշված է, որ թույնը եղել է բարձր մաքրության, նրանում հավելումներ չեն եղել:

Այն մասին, որ Սկրիպալը թունավորվել է «Նովիչոկ» թույնով, հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, դեռ մարտի 12-ին:

Նույն շարքից