Թուրքիա կատարելիք այցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պատրաստվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիային հնարավոր հարված հասցնելու դեպքում Ինջիրլիք ռազմաբազան օգտագործելու հարցը: Այս մասին հայտնում է Habertürk-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիա է մեկնելու ապրիլի 16-ին: Նա նախատեսում է այցի շրջանակներում հանդիպել նախագահ Էրդողանի, երկրի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարի, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի, Պաշտպանությանն նախարար Նուրատտին Ջանիկլիի հետ:
Սպասվում է, որ բանակցությունների հիմնական թեմաները լինելու են ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները, Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» օպերացիան, ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովը, որը կայանալու է հուլիսի 11-12-ին Բրյուսելում: