Բեռնատարների մի քանի տասնյակ վարորդներ արդեն մի քանի ժամ է Ուջանի հատվածում փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը և հրաժարվում են բացել այն:
Վարորդները բողոքում են տուգանքների դեմ, որոնք ստիպված են վճարել ավտոմեքենաները սահմանված կարգից շատ բեռ բարձելու համար, քանի որ դա վնասում է ասֆալտը:
Հավաքված վարորդներից մեկը բողոքեց, որ հայ տղամարդկանց չեն թողնում իրենց քրտինքով գումար աշխատել, ընտանիք պահել: Վարորդի խոսքերով, ուզում են այնպես անել, որ հայ տղամարդը չկարողանա երեխու աչքերին նայել, կնոջ հետ խոսել, տղամարդկանց տրյապկա, փալաս են դարձրել, իսկ հայ կանանց տիրում են պարսիկները:
Վարորդները ցանկանում են աշխատել նախկինի նման: Նրանք նշեցին, որ պատրաստ են ճանապարհը բացել ու սպասել նախարարին, իսկ եթե մարդ չգա փակելու են ճանապարհն ու չբացեն: