Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջանի հատվածում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Բեռնատարների վարորդները փակել են ավտոճանապարհը և բողոքում են տուգանքների դեմ, որոնք վարորդները պետք է վճարեն սահմնված կարգից շատ բեռ բարձելու համար:
Վարորդները նշում են, որ սահմանափակումները գործում են միայն իրենց համար, իսկ իշխանությունների մարդկանց համար չկան սահմանափակումները, այդ մարդիկ եվրոպական թանկարժեք ավտոմեքենաներով են աշխատում, իսկ սովորական մարդիկ չեն կարող նման ավտոմեքենաներ առնել:
Այստեղ է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Անդրեյ Սիմոնյանը, ում հետ զրույցում վարորդներից մեկը պահանջեց. «Կամ թույլ տալ աշխատել առանց սահմանափակումների կամ ճանապարհները բացեն, որ մարդիկ թողնեն սիկ... քաշեն գնան Թուրքիա: Սա ինքնաբուխ պահանջ է: Պահանջում ենք օրենքը հանել, որ մարդիկ աշխատեն, կամ էլ թող փող տան մարդիկ եվրոպական մեքենաներ առնեն ու աշխատեն»: