Քաղաքական Միջազգային 

Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի միանալու հարվածին, որը կարող է հասցվել Սիրիային

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր երկիրը չի միանալու Սիրիային հասցվելիք հնարավոր հարվածին: Այս մասին հայտնում է Die Welt-ը:

«Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցելու Սիրիայում հնարավոր ռազմական գործողություններին»,-գրում է պարբերականը:

Միևնույն ժամանակ կանցլերը նշել է, թե Բեռլինն ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա, որ քիմիական զենքի կիրառումն անընդունելի է:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե հնարավոր է շուտով հարված հասցնի Սիրիային: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն էլ իր հերթին բոլոր նախարարներին խնդրել էր վերադառնալ երկիր՝ Սիրիային հասցվելիք հնարավոր հարվածին մասնակելու հարցը քննարկելու համար:

 

Նույն շարքից