Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

analitik.am

Կրեմլը կոչ է արել ԱՄՆ-ին խուսափել Սիրիայում լարվածության աճից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Փոխանցում է УНИАН-ը:

«Ռուսաստանում ակտիվ հետևում են Վաշինգտոնից եկող հայտարարություններին: Մենք առաջվա նման կարծում ենք, որ պետք է խուսափել բոլոր տեսակի քայլերից, որոնք կարող են Սիրիայում իրավիճակն ավելի լարել: Մենք կարծում ենք, որ դա ծայրահեղ ապակառուցողական ազդեցություն կունենա սիրիական գործընթացի կարգավորման վրա»,- ասել է նա:

Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինը մի շարք միջազգային հեռախոսային խոսակցություններ է ունենալու, որոնց արդյունքների մասին ավելի ուշ տեղեկություններ կտրամադրվեն:

Հիշեցնենք, որ Թրամփն իր վերջին գրառման մեջ  նշել էր, որ չի հստակեցրել, թե երբ է  ԱՄՆ-ն պատրաստվում հարվածել Սիրիային:

 

Նույն շարքից