ՌԴ պետդումայում բացատրել են, թե ինչու են ռուսական նավերը լքել սիրիական Տարտուսի ափը և դուրս եկել բաց ծով: Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը նշել է, որ դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
Մասնավորապես Շամանովը հայտնել է, որ դա նորմալ պրակտիկա է, երբ կա հարվածի սպառնալիք: Նավերը դուրս են գալիս բաց տարածություն, որպեսզի հնարավոր չլինի մեկ հարվածով ոչնչացնել մեկից ավելի նավ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական ռազմական նավերը լքել են սիրիական Տարտուսը: Որպես ապացույց, հրապարակվել էին լուսանկարներ, որոնցից մեկում երևում է, թե ինչպես են ռուսական ռազմական նավերը կայանված ափին, իսկ մյուսում դրանք արդեն բացակայում են: