«Իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի ղեկավարներից Ալի Շիրազին հայտարարել է, որ Իրանն ունի հնարավորություն Իսրայելին ոչնչացնելու համար:
Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները: Նշվում է, որ, մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ ավիաբազային հասցված Իսրայելին վերագրվող հարվածները, որոնց արդյունքում սպանվել են իրանցի զինվորականներ, ԱՄՆ հայտարարությունները և Սիրիայի կոնֆլիկտում Իսրայելի ներգրավվածության հարցը, Շիրազին ասել է. «Իրանը Սիրիա չէ: Իսրայելը պետք է դադարի վերաբերվել Իրանին՝ որպես թույլի: Եթե Իսրայելն ուզում է ևս մի քանի օր գոյություն ունենալ, նա պետք է դադարի այս մանկական խաղը: Մենք ունակ ենք ոչնչացնել Իսրայելը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Մենք Թել-Ավիվն ու Խայֆան կփոշիացնենք»