Իսրայելի կողմից սիրիական Թիֆոր ավիաբազային հարված հասցնելը համընկավ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվանալու հետ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Զախարովան նշել է, որ այդ հարվածը Սիրիայի իրավիճակում կայունություն չբերեց և հատկանշական է այն, որ ԻՊ-ի դեմ ակտիվ պայքար մղող ավիաբազային հարված է հասցվում հենց այն պահին, երբ ահաբեկիչները սկսում են ակտիվանալ:
Ավելի վաղ ռուսական իշխանություններն Իսրայելին մեղադրել էին սիրիական ավիաբազայի վրա հարձակվելու մեջ՝ նշելով, որ իսրայելական F-15 կործանիչները գործել են Լիբանանի տարածքից: