Հայաստան 

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի առաջին աշխատանքային օրն է Հայաստանում

analitik.am

ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն արդեն Հայաստանում է եւ անցել է դեսպանի իր պարտականություններին:  ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր էջում շնորհավորել է դեսպանին առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ: «Դեսպան Միլսի առաջին աշխատանքային օրը: Բարի գալուստ»,- ասված է դեսպանատան միկրոբլոգում:

 

ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտները նորանշանակ դեսպան Ռիկ Միլսին հասցեագրված տեսաողջույն են տարածել: Դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջի միջոցով առաջարկում է բաց չթողնել դեսպան Միլսի հետ ճաշելու հնարավորությունը` պատրաստելով 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ, շարունակելով «Բա՛րև, Ռիկ Միլս: Միասին մենք կարող ենք...» նախադասությունը եւ այն  ուղարկելով [email protected] հասցեով:  

Նույն շարքից