Արդեն հայտնել ենք այն մասին, որ «Մերժիր Սերժին» և «Իմքայլը» նախաձեռնությունների անդամները փակել են Մաշտոցի պողոտան՝ պայքարելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Քիչ առաջ ոստիկանությունը զգուշացումից հետո ցուցարարներին հեռացրեց ճանապարհից: Լրագրողների հարցին, թե ինչու են մարդիկ բերման ենթարկվում, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ վերջիններիս ուղղակի հեռացրել են:
Ճանապարհը բացված է: