«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի օգնական, 26-ամյա Հայկ Զոհրաբյանը նախորդ տարի երկու անգամ նվիրատվություն է ստացել: Խոսքը մեծ գումարի մասին չէ, այդ երկու նվիրատվությունները միասին կազմել են 3 միլիոն դրամ, ինչի մասին տեղեկանում ենք Զոհրաբյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Նշված նվիրատվությունները ներառվել են նրա եկամուտների մեջ և աշխատավարձից ստացված 6 միլիոն 103 հազար դրամին գումարվելով՝ պաշտոնյայի տարեկան եկամուտները կազմել են 9 միլիոն 103 հազար դրամ: Բացի այս ամենը, ավելացել են Զոհրաբյանի դրամական միջոցները: Եթե նախորդ տարվա սկզբին պաշտոնյան ունեցել է միայն 10 հազար 500 դրամ, ապա տարեվերջին՝ 4 միլիոն 850 հազար դրամ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում