Հայաստան 

Վարչապետը խոստացել է, որ կվերադարձնի իմ տունը. Տնից զրկված քաղաքացի

analitik.am

ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ գրեթե ամեն օր կարելի է հանդիպել մի խումբ քաղաքացիների, ովքեր սրանից 11 տարի առաջ կորցրել են «տուն-տեղ» և փորձում են ինչ-որ կերպ վերադարձնել  այն: «Տասնմեկ տարի առաջ պետության կարիքների համար զավթել են տունս, հողս, թալանել են ապրուստս, շարժական և անշարժ գույքս, ինձ ու իմ երեխեխաներին գցել են փողոց, տունը գիշերվա հազարին բլել են գլխներիս, ստիպված դարձել ենք բոմժ ու գաղթական…»:

 

Թե ինչ կապ ունի 11 տարվա վաղեմության պատմության հետ մեր ժամանակների վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և թե որն է այստեղ նրա մեղավորությունը, պարզաբանում են զրուցակիցներս. «Վարչապետը խոստացել է, որ կվերադարձնի պետության կողմից թալանված իմ տունն ու ապրուստը, միայն թե չգաղթենք: Տասը հոգուց բաղկացած իմ ընտանիքը թափառական է դարձել, վարչապետը խոստացավ ու չարեց…»:

Մանրամասները` տեսանյութում

Նույն շարքից