Բարի օր Հասարակություն 

ԶԼՄ-ները գրում են Թրամփի ապօրինի երեխա ունենալու մասին

analitik.am

Նյու Յորքում Trump World Tower-ի նախկին դռնապան Դինո Սաջուդինը պատմել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապօրինի երեխա ունի: Նա այդ ինֆորմացիան 30 հազար դոլարով վաճառել է National Enquirer-ին, այս մասին հայտնում է  New York Post-ը՝ հավելելով, որ հոդվածն այդպես է լույս չի տեսել, բայց նախկին դռնապանի հետ պայմանավորվածության մասին տեղեկությունները հայտնվել են ԶԼՄ-ներում:

Պայմանագրում նշված է, որ դռնապանը ստիպված է լինելու 1 միլիոն դոլար վճարել, եթե այլ կողմի հայտնի Թրամփի երեխայի մասին: Տղամարդու խոսքերով, ինքը շատ է զարմացել, երբ պայմանագրի մասին սկսել են գրել ԶԼՄ-ները:

National Enquirer-ին Սաջուդինը հայտնել է, որ Թրամփը սիրավեպ է ունեցել Trump World Tower-ի աշխատակցուհիներից մեկի հետ, ով երեխա է լույս աշխարհ բերել: Այդ կինը հերքում է ինֆորմացիան:

 

Նույն շարքից