Բարի օր Հասարակություն 

«Новичок»-ի ստեղծող Վիլ Միրզոյանովը հայտնել է, թե ինչն է փրկել Սկրիպալների կյանքը

analitik.am

Քիմիկոս Վիլ Միրզոյանով, ով համարվում է «Новичок» թույնի ստեղծողներից մեկը, հայտարարել է, որ թույնը խոցելի է հեղուկի նկատմամբ, այսինքն ջրի հետ խառնվելիս կորցնում է իր հատկությունը: Այս մասին հայտնում է Լենտան:

Գիտնականի խոսքերով, ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորման օրը մառախուղ է եղել, օդը խոնավ է եղել, ինչն էլ փրկել է վերջիններիս: Բացի դրանից, Միրզայանովը նշել է, որ նախկին գործակալին և վերջինիս դստերն օգնել է այն հանգամանքը, որ թույնը եղել է դռան բռնակի վրա, ինչն իր հերթին խոնավ է եղել:

«Նրանք թունավորվել են, սակայն դա մահացու չի եղել»,-նշել է գիտնականը:

Քիմիկոսը հավելել է, որ մաքուր թույն հնարավոր է պատրաստել միայն լաբորատորիաներում, իսկ դիլետանտները չեն կարող դա անել:

Ապրիլի 12-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատել էր, որ Սկրիպալները թունավորվել են «Новичок» թույնով:

 

Նույն շարքից