Բարի օր Հասարակություն 

Անձրևները կշարունակվեն

analitik.am

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 13-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-15-ը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում`

Ապրիլի 13-14-ը քաղաքի ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝          30.60C (1998 թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -3.80C (1997 թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան՝          13.20C

 

Նույն շարքից