Առնվազն 7 ամրիկյան հետախուզական օդանավերը, մեկը մյուսին փոխարինելով, ապրիլի 12-ին թռիչքներ են իրականացրել սիրիական Հմեյմիմ ռազմաբազայի երկնքում: Հարկ է նշել, որ այս բազայում տեղակայված են ռուսական ուժերը և ՌԴ ռազմածովային ուժերի նյութա-տեխնիկական ապահովման բազան:
Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, հետախուզությունն իրականացվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon օդանավերի, ռադիոէլեկտրոնային հետախուզության EP-3E Aries II ինքնաթիռի միջոցով: Ռազմաբազայի երկնքում երևացել է նաև բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի Sentinel R.1 օդանավը:
Ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին կոչ էր արել Սիրիայում սպասել ամերիկյան խելացի հրթիռներին, սակայն ավելի ուշ նոր գրառում էր կատարել՝ նշելով, որ դեռ չի որոշել, թե երբ է հարվածելու: