Հայաստան Քաղաքական 

ՀՅԴ-ն պատրաստ է «զոհել» Արծվիկ Մինասյանին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Թվում էր, թե ՀՀԿ-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրմամբ ներքաղաքական ինտրիգը կավարտվի, սակայն պարզվում է, որ խորհրդարանական ուժերի «փորացավը» ամենևին էլ այս հարցը չէր:

Այս շաբաթ հանրությունն ականատես եղավ, թե ինչպես են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն իրար հերթ չտալով քարկոծում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, ինչն ամենևին պատահական չէր:
«Իրավուքնի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքը, լինելով ընդդիմություն, հակված է ինչ-որ կերպ ամրապնդել իր դիրքերը կառավարությունում: Եվ այս դեպքում՝ նրանք աչք են դրել իրենց հարազատ նախարարության վրա:

Նույնկերպ քաղաքական մեծամասնության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ում է անհանգիստ վիճակ: Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ նրանք պատրաստ են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին «զոհել», միայն թե իրենց վերադարձվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից