Կալինինգրադի երկրամասում Ка-29 ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ուղղաթիռում անձնակազմի երկու անդամ է եղել:
Բալթյան նավատորմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ավիավթարի արդյունքում երկու օդաչուներն էլ մահացել են, նրանցից մեկի դին արդեն հայտնաբերվել է:
Վթարի պատճառները դեռ հայտնի չեն, աշխատանքներ են տարվում երկրորդ օդաչուի մարմինը գտնելու համար: