Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը չի բացառել ԱՄՆ-ի հետ պատերազմը

analitik.am

Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ փակ նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի իրավիճակը: Հանդիպումից հետո կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան չի բացառել պատերազմը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Այս մասին հայտնում է dw.com-ը:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավոր է արդյո՞ք պատերազմ բռնկվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ ռուսաստանցի չինովնիկը ցավով նշել է, որ որևէ բան բացառել չի կարելի, քանի որ բոլորն էլ տեսնում են Վաշինգտոնի հայտարարությունները:

Ավելի վաղ՝ ապրիլի 11-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայի հարվածելու մտադրության մասին, ինչին ռուսական կողմը պատասխանել էր զգուշացումով, որ նման զարգացումների դեպքում լինելու է լրջագույն պատասխան:

 

Նույն շարքից