Եվրոպայի լիգայի ¼ եզրափակիչում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ պատասխան խաղից (2:2) հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ լոնդոնյան գրանդի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան են Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի ևս 2 շաբաթ:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել մոսկովյան ակումբի դեմ առաջին հանդիպման ժամանակ:
Ֆրանսիացի մասնագետը նշել է, որ Մխիթարյանի մասով շատ անհանգստանալ պետք չէ, քանի որ նա վերականգնողական փուլ է անցնում, ինչից հետո կարող է միանալ թիմին: