ԱՄՆ ԿՀՎ տնօրեն, պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն հայտարարել է, որ մի քանի շաբաթ առաջ Սիրիայում 2 հարյուր ռուսաստանցի է սպանվել:
Կոնգրեսում իր ելույթի ժամանակ ԿՀՎ տնօրենը խոսել է այն միջոցների մասին, որոնք ԱՄՆ ադմինիստրացիան ձեռնարկում է Ռուսաստանի նկատմամբ. «Գործող իշխանությունները հայտարարել են միջուկային ռազմավարության վերանայման մասին, որը Ռուսաստանին զգուշացնում է Սիրիայում ամերիկյան ուժերի գործողությունների մասն: Մի քանի շաբաթ առաջ ռուսները հավասար հակառակորդի հետ հանդիպեցին և կորցրեցին 2 հարյուր մարդու»,-ասել է Պոմպեոն՝ միևնույն ժամանակ չնշելով, թե ինչ միջադեպի մասին է խոսքը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել էր, որ Սիրիայում բախումների ժամանակ ռուսաստանցիներ են զոհվել: Նրա խոսքերով, զոհերի թվում եղել են նաև ԱՊՀ երկրների քաղաքացիներ, սակայն զոհերը չեն եղել զինվորականներ: