Գերմանական Ֆուլդա քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա: Ինչպես հայտնում է Շփիգելը, միջադեպի արդյունքում մի քանի մարդ է տուժել, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է:
Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, հացաբուլկեղենի վաճառքի կետի մոտ, երբ այն դեռ փակ է եղել:
Կրակ բացող տղամարդը չեզոքացվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից: Միջադեպի պատճառները հայտնի չեն: