Մի խումբ ուսանողներ այսօր օրը սկսել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ դասադուլով:
Ուսանողները, որոնք դասադուլի և Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ կոչերով շրջում են ֆակուլտետների մասնաշենքերով՝ պատրաստվելով արդեն կեսօրին Հյուսիսային ավտոկայանում դիմավորել Գյումրիից Ազատության հրապարակ քայլող ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին և վերջինիս թիմին:
Դասադուլին մասնակցող ուսանողների խոսքերով, սկսված պայքարին ուսանողները պետք է լուրջ մասնակցություն ունենան, քանի որ տարբեր երկրներում հենց ուսանողներն են ամենաակտիվը պայքարում իշխանությունների անօրինությունների դեմ:
Հիշեցնենք, որ երեկ «Մերժիր Սերժին» նախաձեռնության երիտասարդներ բողոքի ակցիա իրականացրեց Մաշտոցի պողոտայում՝ փակելով փողոցի մի մասը: Ավելի ուշ նրանց այնտեղից հեռացրեցին տեղում գտնվող իրավապահները: