ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական նամակներ է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության խորհրդարանի Մաջլիս ալ-Ումմայի նախագահ Աբդելկադեր Բենսալահին և ալ-Մաջլիս ալ-Շաաբի ալ-Վատանիի նախագահ Սաիդ Բուհաջային: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
«Խոր ցավով տեղեկացանք Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունն ու մխիթարական խոսքը զոհվածների ընտանիքներին ու հարազատներին»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական նամակներում: