ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ ակտիվացրել է հրդեհային անվտանգության և տարհանման միջոցառումների իրականացման գործընթացը՝ հայտարարելով «Հակահրդեհային պատրաստվածության միամսյակ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Նպատակն է բարձրացնել բնակչության, կազմակերպությունների աշխատակիցների և այցելուների պատրաստվածության մակարդակը՝ հնարավոր հրդեհային իրավիճակում գործողությունները ճիշտ կազմակերպելու համար:
Ուսումնավարժություններն անցկացվելու են կազմակերպությունների աշխատանքային ժամերի ընթացքում, և ՀՀ ԱԻ նախարարությունը կոչ է անում կենտրոնների այցելուներին աջակցել տեղի անվտանգության աշխատակիցներին ու հրշեջ-փրկարարներին, հետևել նրանց հրահանգներին և ակտիվ մասնակցել վարժանքին:
Հարգելի գործընկերներ, լուսաբանման ակնկալիքով ստորև ներկայացնում ենք «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների տարահանումը» թեմայով անցկացվող հատուկ տակտիկական ուսումնավարժությունների ցանկը: