ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. #ԻմՔայլը հանուն քաղաքացու հաղթանակի մտնում ենք Երևան։ 18.30 հասնում ենք Ազատության հրապարակ՝ Թբիլիսյան խճուղիով և Ազատության պողոտայով։
Նշենք, որ Փաշինյանն իր թիմի հետ Հյուսիսային ավտոկայան պետք է հասնի ժամը 13:00-ին, իսկ արդեն 18:30-ին Ազատության հրապարակում հանրահավաք պետք է լինի:
Նախաձեռնության մասնակիցները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության և իշխանության դեմ: