Քիչ առաջ «Իմքայլը» արշավի մասնակիցները «Քայլ արա, մերժիր Սերժին» կոչերով մուտք գործեցին Երևան: Հյուսիսային ավտոկայանում քայլերթի մասնակիցներին միացան մի խումբ ակտիվիստներ ևս:
Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ մարզերից արդեն իսկ մարդիկ միացել են իրենց և վստահություն հայտնեց, որ դա կշարունակվի:
Ընդդիմադիր պատգամավորը հույս հայտնեց, որ Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվելու և հենց հավաքվող մարդկանց թվից է կախված, թե ինչ գործողություններ կլինեն:
Ինչ վերաբերում է անձրևին, Փաշինյանն ասաց, որ հրաշալի եղանակ է: Պատգամավորը նաև նշեց, որ մինչև Ազատության հրապարակ հասնելը ակցիաներ կլինեն՝ կփակեն փողոցներ, խանութներ, շենքեր և էլի տարբեր բացված բաներ:
Պլանների մասին խոսելիս Փաշինյանն ասաց, որ 14 օր տանը չի եղել և շարունակելու է այդպես անել՝ շուրջօրյա ակցիա իրականացնելով Ազատության հրապարակում: