Հասարակություն 

Պայթյուն՝ Տավուշում. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Այգեձորի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ, «ձախ կրունկի ջնջխված վերք» ախտորոշմամբ և «ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից