Հայաստան 

Մենք ենք տարիներ շարունակ «Դոդի Գագոյին» վերածել պարոն Ծառուկյանի

analitik.am

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ ՀՀԿ խորհրդի նիստին հայտարարեց, որ իրենք են տարիներ շարունակ «Դոդի Գագոյին» վերածել պարոն Ծառուկյանի և հիմա հակառակ պրոցեսը պետք է իրականացնեն:

 

Նա Գագիկ Ծառուկյանին որակեց որպես հրեշ, որը երկար ժամանակ կոլբայի մեջ էր:

«Աճեցնում էինք, ասում էինք՝ մի ոտք էլ ավելացավ, մի գլուխ էլ ավելացավ, բայց ինքը դեռ կոլբայի մեջ էր: Ծաղկաձորյան համաժողովին դուրս եկավ, բայց բախտներս բերել է: Ես էլի եմ ասել, 7 ամսական է, լրիվ կենսունակ չէ, հետևաբար քանի ժամանակն է, իսկ ժամանակը հիմա է, այդ գործողությունները ամբողջությամբ պետք է իրականացվեն: Առանց խղճի խայթի, առանց ավելորդ զգացողությունների, որոնք իբր մեզ ավելի քաղաքակիրթ են սարքում»,-ասաց նա:


Նույն շարքից