Հայաստան Քաղաքական 

Ժողովուրդ ջան ես հիմա ձեր դիմաց հանվում եմ. Դավիթ Սանասարյանը միացավ Փաշինյանի թիմին /ուղիղ/

Արդեն հայտնել ենք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն «Իմքայլը» արշավի շրջանակներում  մուտք է գործել Երևան և իր թիմակիցների հետ շարժվում է դեպի Ազատության հրապարակ:
Քայլերթի մասնակիցները ճանապարհին ողջունում են իրենց դիմավորողներին և կոչ անում այսօր ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում, որտեղ շուրջօրյա հավաքներ են լինելու:

Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց քայլերը կախված են լինելու նրանից, թե ինչ թվով մարդիկ կլինեն հրապարակում: Ամեն դեպքում նա նշեց, որ փողոցներ են փակվելու, խանութներ և այլն: Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով, խնդիր կա տապալելու վարչապետի ընտրությունները և թույլ չտալու Սերժ Սարգսյանին շարունակել իշխանավարել:

Քիչ առաջ երթին միացավ նաև Դավիթ Սանասարյանը, ում խոսքերով անձրևոտ եղանակը թարմացնող է: Դա ապացուցելու համար նա ասաց, որ հանվում է ու հանեց բաճկոնը:

Նույն շարքից