Ռուսաստանն անվիճելի ապացույցներ ունի այն մասին, որ Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը ներկայացում է և իրականացվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների մասնակցությամբ: Այս մասին գրում է Լենտան՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
Լավրովը նշել է, որ այդ ներկայացման ետևում կանգնած է մեկ պետությունը, որը հիմա ձգտում է առաջամարտիկ լինել ռուսաֆոբ արշավում:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը սկսեցին Արևելան Ղուտայում կառավարական ուժերի վերահսկողությունից զուրկ վերջին կետի՝ Դումայի ազատագրումը, Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին, գրեց, որ քաղաքում քիմիական զենք է օգտագործվել: Դրանից 5 օր անց՝ ապրիլի 11-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիային հարված հասցնելու մտադրության մասին: