Ժամը 13:00-ին Երևան մուտք գործած «Իմքայլը» նախաձեռնության անդամները հասել են ԵՊՀ և թակում են կենտրոնական մասնաշենքի դռները:
Նիկոլ Փաշինյանը հանգստության և զսպվածության կոչ արեց՝ նշելով, որ կոչին չենթարկվողները տեղում կչեզոքացվեն:
Թակելով ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դռները՝ Փաշինյանը հայտարարեց, որ ռեկտորին կանչեն, ԱԺ պատգամավոր Փաշինյանն է եկել:
Այս պահին նախաձեռնության անդամներն արդեն մասնաշենքի ներսում են: