Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի մասին

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով Սիրիայի իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
Հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնն իր անհանգստությունն է հայտնել կապված Սիրիայում իրավիճակի սրման հետ:
Ավելի վաղ ֆրանսիական իշխանությունները հայտարարել էին՝ եթե ի վերջո որոշում կայացվի, որ պետք է հարված հասցնել Սիրիային, այդ հարվածը կհասցվի: Բացի դրանից, նշվել էր, որ այդ մասին Փարիզը նախօրոք չի ասելու:

Նույն շարքից