Ռուսական հատուկ ծառայություններն առնվազն 5 տարի հետևել են նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդական Մարկ Սեդվիլը, փոխանցում է Sky News-ը:
Բրիտանական իշխանությունների տեղեկություններով, սկսած 2013 թվականից Ռուսաստանի պետական հետախուզական վարչությունը հետևել է Սկրիպալի էլեկտրոնային հասցեներին:
Նշենք, որ մարտին թունավորված նախկին գործակալը շարունակում է բուժման կուրս ստանալ, իսկ նրա դուստրը, ով ևս թունավորվել էր, արդեն դուրս է գրվել հիվանդանոցի: