Երևանի պետական համալսարանը «գրավելուց», ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ հանդիպելու անհաջող փորձից, մոտ մեկ ժամ հանգստից և սնունդ ընդունելուց հետո «Իմքայլը» նախաձեռնության անդամները վերսկսում են քայլերթը և շարժվում դեպի Ազատության հրապարակ:
Ավելի վաղ նախաձեռնության հեղինակ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շուրջօրյա ակցիաներ է սկսում և 14 օր տուն չգնալուց հետո պատրաստվում է շարունակել իր պայքարը:
Նախաձեռնությունը պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության և ՀՀԿ-ի իշխանության դեմ: