ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ մեկտեղ քայլերթով հասել է Ազատության հրապարակ՝ այնտեղ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության հանրահավաքը սկսելու:
Նշենք, որ մինչ Ազատության հրապարակ հասնելը Նիկոլ Փաշինյանը, դիմելով քաղաքացիներին, հրավիրեց նրանց հրապարակ՝ իրենց իրավունքներին տեր կանգնելու համար: Հանրահավաքին ներկա գտնվելու համար Նիկոլ Փաշինյանին միացավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, որը նշեց, որ ինքը մշտապես պայքարի մեջ է, քանի որ ցանկանում է, որ ինչ-որ բան փոխվի:
Հանրահավաքին միացել է նաև «Հանուն Հայաստան» ճակատի նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ քայլարշավ էր սկսել Գյումրիից դեպի Ազատության հրապարակ։
Ուղիղ միացումը՝ Ամերիկայի Ձայնից: