Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Այս գիշեր ԱՄՆ-ը հարվածել է Սիրիային

analitik.am

Այս գիշեր ԱՄՆ-ն առաջին հարվածներն է հասցրել Դամասկոսին՝ Սիրիայի մայրաքաղաքին հարվածելով «Տոմագավկ» հրթիռներով, հայտնում է Reuters-ը:

Գործակալության տեղեկություններով, ամերիկյան հարվածին միացել են նաև Կիպրոսից օդ բարձրացած բրիտնական կործանիչները:

Նշվում է, որ հարվածները հասցվել են Բարզեղ թաղամասին, որտեղ գտնվում են գիտական կենտրոններ և Դամասկոսի օդանավակայանը:

SANA- գործակալությունն իր հերթին հայտնում է, որ սիրիական կողմը կարողացել է որսալ 13 թևավոր հրթիռ:

«Սիրիայի ՀՕՊ-ը ետ է մղում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հրթիռները»,-գրում է  ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից