Քաղաքական Միջազգային 

Մեկ հրթիռը՝ 1,5 միլիոն դոլար. Հայտնի է, թե քանի հրթիռ են ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան այս գիշեր արձակել Սիրիայի վրա

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերն այս գիշեր Սիրիայի վրա արձակել են ավելի քան 100 թևավոր հրթիռ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Ռուսական կողմը նշում է, որ արձակված հրթիռների մեծ մասը ոչնչացվել են օդում: Դա սիրիական կողմն արել է C-125, C-200 համակարգերի, «Բուկ»-ի և «Կվադրատ»-ի օգնությամբ, որոնք արտադրվել են դեռ խորհրդային միության ժամանակ:

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ հարվածները հասցվել են Կարմիր ծովում գտնվող ամերիկյան երկու ռազմանավերից, Միջերակրական ծովի տակտիկական օդուժի, ինչպես նաև ամերիկյան B-1B ռմբակոծիչների միջոցով:

Նշենք, որ արձակված յուրաքանչյուր  «Տոմագավկ» հրթիռն արժե 1,5 միլիոն դոլար:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել էր, որ հարձակման են ենթարկվել քաղաքացիական օբյեկտներ ևս:

 

 

Նույն շարքից