Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը հայտնել է, թե որն է եղել այս գիշեր Սիրիային հասցված հարվածի նպատակը

analitik.am

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից այս գիշեր արձակված հրթիռների թիրախը նախագահ Բաշար Ասադը չէ: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք արևմտյան երկրները փորձ են արել ոչնչացնել Ասադին՝ Մետտիսն ասել է, որ հարվածի նպատակը եղել է խանգարել սիրիական ռազմական մեքենային քիմիական զենք ստեղծել, այլ թիրախներ չեն եղել:

Սիրիային հարվածելու հրամանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձակել է այս գիշեր, հարվածը տևել է մոտ 50 րոպե: Սիրիական կողմի հավաստմամբ, արձակված հրթիռների 1/3 մասը ոչնչացվել է սիրիական ՀՕՊ-ի կողմից:

ԱՄՆ-ը ռազմական օպերացիան իրականացրել է Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ համատեղ:

 

Նույն շարքից